Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



ՄԱՐՇԱԼ ԱՐՄԵՆԱԿ ԽԱՆՓԵՐՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ելնելով ժամանակի պահանջներից` 1992թ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հանրապետական աերոակումբը և «Արզնի» օդանավակայանը փոխանցվեցին պաշտպանության նախարարության ենթակայությանը, որը պաշտպանության նախարարի հրամանի համաձայն` 1993թ. ապրիլի 1-ին վերակազմավորվեց որպես ՀՀ ՊՆ ռազմաավիացիոն կենտրոն և դարձավ ՀՀ առաջին ռազմամասնագիտական հաստատությունը:

ՀՀ ՊՆ միջնորդությամբ՝ 1994թ. սեպտեմբերի 20-ին, կառավարության թիվ 447 որոշմամբ, ռազմաավիացիոն կենտրոնին տրվեց միջնակարգ մասնագիտական ուսումնական կարգավիճակ` Ռազմաավիացիոն թռիչքատեխնիկական ուսումնարան անվանումով (ուսման տևողությունը 3 տարի):

Այնուհետև, ՀՀ պաշտպանության նախարարի 25.05.2001թ. հրամանի համաձայն՝ ուսումնարանը վերակազմավորվեց ՊՆ բարձրագույն ուսումնական հաստատության` ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտի (ուսուցումը ստացիոնար համակարգում 4 տարի): 2002թ. ինստիտուտին հնարավորություն տրվեց կազմակերպել նաև ՀՀ ԶՈՒ սպա-կապավորների, իսկ 2005թ. նաև հակաօդային պաշտպանության մասնագիտություններով սպաների պատրաստումը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԻ նշանավորումն Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակի` 2005թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ինստիտուտն սկսեց կրել մարշալ Արմենակ Խանփերյանցի անունը, և նույն հրամանով Ռազմական ավիացիոն ինստիտուտին կարգադրվեց հանձնել մարտական դրոշը:

Ռազմական ավիացիոն համալսարանի պետն է գեներալ-մայոր Դանիել Բալայանը:

 

Ռազմական ավիացիոն համալսարանի ֆակուլտետները

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԱՎԻԱՑԻՈՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

 

  1. Թռչող ապարատների թռիչքային շահագործում (ուղղաթիռ)

 

  1. Թռչող ապարատներ և շարժիչներ (ուղղաթիռ)

 

  1. Ավիացիոն սպառազինություն

 

  1. Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային և ավիացիոն սարքավորումներ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

 

  1. ՀՕՊ միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրներ (Օսա-ԱԿ)

 

  1. ՀՕՊ մոտակա գործողության զենիթային համալիրներ
  1. ՀՕՊ ռադիոտեղորոշիչ համալիրներ:

 

Խորագիր՝ #2 (1273) 23.01.2019 - 29.01.2019, Ռազմական


24/01/2019