Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՀՏԱ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՆԵՐ
ԱՀՏԱ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՆԵՐ

ԱՀՏԱ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՆԵՐՀունվարի 21-ից 25-ը 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվող գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների հավաքների մասնակիցն էին նաև ԱՀՏԱ գծով տեղակալները: Խմբի ղեկավարն էր զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Վահրամ Հարությունյանը: Հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալների հետ քննարկվեցին նաև անձնակազմին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ բարոյահոգեբանական վիճակի, սոցիալ-կենցաղային պայմանների, մշակութաժա­մանցային աշխատանքների վերաբերյալ: Գնդապետ Վ. Հարությունյանը կարևորելով հրամա­նատարների ԱՀՏԱ գծով տեղակալների դերը՝ հրահանգեց, որ ենթականերին հուզող ցանկացած հարց դարձնեն սեփականը և տան օբյեկտիվ ու արդարացի լուծում՝ անհրաժեշտության դեպքում վերադասին զեկուցելով:

4-րդ զորամիավորման ԲՀԱ խումբ