Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ



ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՀՀ ԶՈՒ 2018թ. ուսումնական տարվա պատրաստության և 2019թ. հունվար  ամսվա օրացուցային պլանների շրջանակներում, սույն թվականի հունվարի 16-ին ԶՈՒ ԳՇ ԶԾ և ԶԾԱԱ վարչությունում անցկացվեց ԶՈՒ զորքերի ծառայությունը ուղղորդող սպաների մասնագիտական հավաք-խորհրդակցություն:

Խորհրդակցության շրջանակում քննարկվեցին զորքերի ծառայության վիճակը զորամիավորումներում (ենթակա զորամասերում և ստորաբաժանումներում), զորամասերում, ինչպես նաև կայազորային, պահակային ծառայությունների վիճակը, ձեռքբերումներն ու խնդիրները, ԶՈՒ ներքին ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վիճակը:

ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԽորհրդակցության վերջում ամփոփվեցին ՀՀ ԶՈՒմ  2018 ուստարվա զորքերի ծառայության տարեկան պլանային միջոցառումների կենսագործումն ու տարվա ձեռքբերումները, առաջադրվեցին ԶԾ և ԶԾԱԱ կազմակերպման վերաբերյալ 2019թ. խնդիրներն ու անելիքները:

 

ՀՀ ԶՈՒ ԳՇ ԶԾ ԵՎ ԶԾԱԱ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Խորագիր՝ Նորություններ


23/01/2019