Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՆԵՐԿԱ ԷԻՆ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ



ԶԻՆՎՈՐՆԵՐԸ  ՆԵՐԿԱ  ԷԻՆ  ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸԿապանի զորամասերից մեկում, որի հրամանատարը փոխգնդապետ Վալենտին Շավարշի Բուռնուսուզյանն է, հանգստյան օրերն անցնում են բազմազբաղ և հագեցած: Այս անգամ էլ բացառություն չէր, և կիրակնօրյա մշակութաժամանցը տարբերվող էր ու ոգևորությամբ լի:

Կապանի նորաբաց կինոթատրոնը սիրով իր հյուրընկալ դռներն էր բացել մարտական պատրաստությամբ և զինվորական կարգապահությամբ աչքի ընկած զինծառայողների առաջ:

Զորամասի հրամանատարության և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհամագործակցությամբ հաջողվեց զինվորներին բարձր տրամադրություն և ծիծաղ պարգևել:

Խորագիր՝ Նորություններ


22/01/2019