Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՎ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

1994թ. հունիսի 24-ին ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվեց պաշտպանության նախարարության բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը, որը զինվորական մասնագետներ էր պատրաստում ութ մասնագիտությունների գծով:

ՀՀ կառավարության 1998թ. հունվարի 16-ի որոշմամբ՝ ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը վերակազմավորվեց ռազմական ինստիտուտի: ՀՀ նախագահի հրամանագրով` 2000թ. փետրվարին ռազմական ինստիտուտն անվանվեց Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի անունով:

2004 թ.-ից ռազմական ինստիտուտում գործում է նաև սպաների որակավորման բարձրացման և ռազմամասնագիտական ուսուցման կենտրոնը, որտեղ իրենց մասնագիտական գիտելիքներն են կատարելագործում ԶՈՒ-ում ծառայություն անցնող սպաները:

2013 թ.-ին ինստիտուտում ստեղծվեց հրամանատարաշտաբային ֆակուլտետը:

ՀՀ կառավարության 2016թ. ապրիլի 28-ի որոշմամբ` ռազմական ինստիտուտը վերանվանվեց ՀՀ ՊՆ «Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան» պետական հիմնարկ:

ՀՀ Կ և Գ նախարարի 2016թ. հոկտեմբերի 19-ի որոշմամբ` ռազմական համալսարանը ստացել է բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրեր իրականացնելու լիցենզիա:

2017 թ.-ից մեկնարկել են համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման աշխատանքները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՄիջազգային համագործակցությունը, հատկապես 2003 թ.-ին և 2008թ. աշնանը ՆԱՏՕ-ի կողմից «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված զորավարժություններին մասնակցությունը հնարավորություն ստեղծեցին յուրացնելու միջազգային բանակաշինության առաջավոր փորձը:

Փորձի փոխանակման լավագույն աղբյուր են նաև տարբեր ժամանակներում ՀԱՊԿ անդամ երկրների, ՆԱՏՕ-ի անդամ երկրների, Չինաստանի, Իրանի և այլ երկրների հետ ռազմական պատվիրակությունների փոխադարձ այցելությունները, որոնք իրենց զգալի ավանդն են ունեցել ռազմական կրթական համակարգի կատարելագործման և միջազգային համագործակցության ոլորտում:

Համալսարանի շրջանավարտներն օգտվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնություններից` բնակարանային ապահովում, անվճար բուժօգնություն (այդ թվում` նրանց ընտանիքի անդամները), առողջարանային հանգիստ, անվճար տրանսպորտային սպասարկում, երկարամյա ծառայության կենսաթոշակ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՌազմական համալսարանում կրթությունն իրականացվում է հետեւյալ

մասնագիտություններով՝

 

բակալավրիատում`

 

♦  ինժեներասակրավորային ստորաբաժանումների կառավարում,

♦  հետախուզական ստորաբաժանումների կառավարում,

♦  հրետանային ստորաբաժանումների կառավարում,

♦  մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում,

♦  տանկային ստորաբաժանումների կառավարում:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸմագիստրատուրայում`

 

♦  համազորային միավորումների և զորամասերի կառավարում,

♦  հրետանային միավորումների և զորամասերի կառավարում,

 

լրացուցիչ կրթական ծրագրերում՝

♦ «Կապիտան», «Մայոր», «Փոխգնդապետ» հաստիքապաշտոնային կոչումներով սպաների 12 և 21-շաբաթյա վերապատրաստում և որակավորման բարձրացում,

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ♦  քաղաքացիական բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող կրտսեր և ավագ ենթասպայական կազմից 5-ամսյա պատրաստության ծրագրով դասակի հրամանատարների պատրաստում,

♦  ՀՀ քաղաքացիական բուհերի շրջանավարտների 1-ամյա պատրաստության ծրագրով դասակի հրամանատարների պատրաստում,

♦  ՀՀ քաղաքացիական բուհերի ուսանողների 2,5-ամյա կրթական ծրագրով դասակի հրամանատարների պատրաստում: