Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 10-ին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնում տեղի է ունեցել հումանիտար ականազերծման տեսական և գործնական, չպայթած զինամթերքի հայտնաբերման և ոչնչացման տեսական դասընթացները հաջողությամբ ավարտած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին հավաստագրեր  հանձնելու արարողությունը:

Դասընթացի մասնակիցներին ողջունել և շնորհավորել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Նրանք կարևորել են մի շարք ուղղություններով երկու գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունն ու նմանօրինակ դասընթացների շարունակականությունը՝ առաջադրված խնդիրներն առավել արդյունավետ կատարելու նպատակով: