Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱՆ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ



Թուրք ինժեներները ինքնուրույն մշակել են F-16 կործանիչների համար նախատեսված բարեկամական և թշնամական նշանակետերի ճանաչման նոր համակարգ:

Այս դասի ինքնաթիռները համալրվում են ամերիկյան «յուրային-օտար» ստանդարտ համակարգերով, որոնք նմանատիպ իսրայելական ինքնաթիռները համարում են բարեկամական և թույլ չեն տալիս կրակ բացել դրանց վրա: Սեփական սարքավորումների տեղադրումը թուրքերին թույլ կտա անհրաժեշտության դեպքում F-16-ները օգտագործել Իսրայելի ինքնաթիռների դեմ պայքարելու համար:

Նոր համակարգի մշակումը տևել է շուրջ երկու տարի: Այժմ այն ամբողջությամբ պատրաստ է կիրառման: Հատկանշական է, որ այս մասին հայտնի է դարձել թուրք-իսրայելական հավանական ռազմական առճակատումից առաջ: Գազայի հատված ուղևորության նախապատրաստվող նավերի օդային հսկողությունը իրականացնելու են հենց F-16 թուրքական կործանիչները:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


14/09/2011