Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է N ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է N ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է N ԶՈՐԱՄԱՍՈՒՄԴեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին, հետաքրքրվել ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններով, զրուցել զինծառայողների հետ: Կարևորելով կրթության դերը որակյալ զինվորական մասնագետների պատրաստության գործում՝ Դավիթ Տոնոյանն ապագա սերժանտներին հաջողություն է մաղթել առաջիկա ավարտական քննություններում:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նաև հանձնարարականներ է տվել զորամասի հրամանատարական կազմին։