Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՇՎԵԼ Է ՀԵՐՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ



ՆՇՎԵԼ Է ՀԵՐՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸՀայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 61-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 26-ին միջոցառում է անցկացվել հերոսի անունը կրող կրթահամալիրում:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, «Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, մոնթեականների հարազատները: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ իր խոսքում հորդորելով մոնթեականներին բարձր պահել Հայաստանի Ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթեի պատիվն ու արժանի լինել մոնթեականի կոչմանը:

Ձևավորված ավանդույթի համաձայն` վարժարանի շարահրապարակում, Մոնթե Մելքոնյանի արձանի մոտ, տեղի է ունեցել 2018թ. վարժարան ընդունված սաների խոստման հանդիսավոր արարողությունը։

Խորագիր՝ Նորություններ


27/11/2018