Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՔՊ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ
ՔՊ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ

ՔՊ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ Նոյեմբերի 8-9-ին Քաշաթաղի շրջանում ԱՀ կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) կողմից անցկացվեց ՔՊ հրամանատարաշտաբային ուսումնավարժանք՝  «ՔՊ միջոցառումների կազմակերպումը և իրականացումը Քաշաթաղի շրջանում ՔՊ համակարգի պատրաստականության բերման և հակառակորդի հարձակման ժամանակ ու հարձակման հետևանքների վերացման ընթացքում» թեմայով: ՔՊ պետ, շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը ողջունեց ներկաներին, մաղթեց արդյունավետ աշխատանք: Միջոցառմանը հետևում էր ԱՀ ԱԻՊԾ ՔՊ վարչության պետ, գնդապետ Արթուր Ջավադյանը: ՔՊ շրջանային շտաբի պետ Նվեր Հարությունյանը ներկայացրեց պայմանական իրավիճակը. հակառակորդը սահմանում իրականացնում է ուժերի կուտակում, և հանրապետության ՔՊ պետի հրամանով կայացել է ղեկավար կազմի հավաք, որպեսզի վերահսկվի իրավիճակը և տեղեկացվի ազգաբնակչությանը: Ապա տեղեկացվեց պայմանական օդային տագնապի մասին: Այնուհետև բոլոր ծառայությունների պետերը ներկայացրին օդային տագնապի հետևանքները, տեղեկություն հաջորդեցին դրանց վերացման ուղղությամբ: Ընթացքում ստացվում էին հաղորդագրություններ շրջանի տարբեր բնակավայրերից: Հաջորդ օրը ՔՊ շտաբը տեղափոխվեց կառավարման պահեստային կետ: Դարձյալ իրավիճակի մասին զեկուցեցին ծառայությունների պետերը: Թշնամու պայմանական հարձակման, դրա հասցրած վնասների, հետևանքների վերացման մասին հանդես եկան համապատասխան ծառայությունների պետերը` ներկայացնելով առաջարկներ, հայտեր՝ անհրաժեշտ սննդի, տեխնիկայի, այլ իրեր ու նյութեր ձեռք բերելու համար: Ընթացքում հայտարարվեց նաև օդային տագնապի ավարտ, և շրջանային ՔՊ պետի կողմից եղավ հանձնարարական բոլոր ծառայություններին՝ իրականացնել հետախուզական միջոցառումներ շրջանի ամբողջ տարածքում՝ ճշտելու օդային հարձակումից հետո հասցված վնասները և հետևանքների վերացման ուղիները: Միջոցառումն ավարտվեց երեկոյան: ՔՊ շրջանային շտաբի պետ Նվեր Հարությունյանը զեկուցեց իրավիճակը: Զեկուցումով հանդես եկան նաև ԱՀ ԱԻՊԾ ՔՊ բնակչության և տարածքների պաշտպանության բաժնի պետ, փոխգնդապետ Հարություն Դավթյանը և օպերատիվ կառավարման բաժնի պետ, փոխգնդապետ Կարեն Ավետիսյանը, ովքեր այս օրերին շրջանի համայնքներում էին և տեղում հետևում ուսումնավարժանքին: ԱՀ ԱԻՊԾ ՔՊ վարչության պետ Ա. Ջավադյանը ուսումնավարժանքը համարեց կայացած: Ներկայացրեց խնդիրները, նկատված թերությունները: Առավել բարձր գնահատվեցին հասարակական կարգի պաշտպանության և բժշկական ծառայությունների աշխատանքները:

Զոհրաբ Ըռքոյան