Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԴԱՍԸՆԹԱՑ ՀՀ ՊՆ ԵՆԹԱՍՊԱՆԵՐԻ ԴՊՐՈՑՈՒՄ
ԴԱՍԸՆԹԱՑ ՀՀ ՊՆ ԵՆԹԱՍՊԱՆԵՐԻ ԴՊՐՈՑՈՒՄ

ԴԱՍԸՆԹԱՑ ՀՀ ՊՆ ԵՆԹԱՍՊԱՆԵՐԻ ԴՊՐՈՑՈՒՄՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման DEEP» թիմի 2018թ. համագործակցության պլանի համաձայն՝ նոյեմբերի 6-ից 9-ը ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցի ունկնդիրների և դասախոսական կազմի համար «Զինվորական առաջնորդություն» խորագրով դասընթաց է անցկացրել Լիտվայի ենթասպաների դպրոցի փորձագիտական խումբը:

Դասընթացի շրջանակներում ներկայացվել են սերժանտական անձնակազմի մասնագիտական ուսուցման արդի մոտեցումները, սերժանտական անձնակազմի առաջխաղացման տիպային մոդելները, ռազմական առաջնորդության սկզբունքները, առաջնորդին բնորոշ հատկանիշները և իրավասությունները: Քննարկվել են նաև բարոյական առաջնորդությանն ու էթիկային առնչվող հարցեր: Լիտվայի ենթասպաների դպրոցի փորձագիտական խումբը հայկական կողմին է ներկայացրել նաև Լիտվայի զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի ներդրման և կրթության կազմակերպման փորձը:

Դասընթացի մասնակիցների ավարտական հավաստագրերը հանձնել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը և Հայաստանում Լիտվայի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Վիտաուտաս Ռակաուսկասը: