Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՊԿ-Ը ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ Է ԽԱՂԱՂԱՊԱՀ ՆԵՐՈՒԺԸ
ՀԱՊԿ-Ը ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ Է ԽԱՂԱՂԱՊԱՀ ՆԵՐՈՒԺԸ

ՀԱՊԿ-Ը ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ Է ԽԱՂԱՂԱՊԱՀ ՆԵՐՈՒԺԸՍվերդլովսկում ավարտվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի համատեղ «Անխախտ եղբայրություն-2018» զորավարժությունը:

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ն անցկացված օպերատիվ-ռազմավարական վարժանքների շրջանակում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի զինվորական ստորաբաժանումները, ինչպես նաեւ ՀԱՊԿ միացյալ շտաբի օպերատիվ ուժերը, ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության խմբերը մշակեցին Կենտրոնա-ասիական տարածաշրջանում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետության տարածքում խաղաղության աջակցման նախապատրաստմանն ուղղված գործողություններ: Զորավարժությունում ներգրավված էին 1.115 զինծառայողներ, 300 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 25 ավիացիոն:

ՀԱՊԿ-Ը ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ Է ԽԱՂԱՂԱՊԱՀ ՆԵՐՈՒԺԸԶորավարժության ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ ուժերը մշտադիտարկել են հրադադարի համաձայնագրի պահպանումը, իրենց պատասխանատվության գոտու բնակչության գործողությունները, իրականացրել են աշխատանքներ միջազգային ահաբեկչական հարձակումներից տուժած տարածքներում խաղաղ կյանքը վերականգնելու ուղղությամբ, ինչպես նաեւ վերահսկել են երթեւեկությունը, կանխել են ռազմական տեխնիկայի, զենքի, զինամթերքի եւ պայթուցիկ նյութերի ապօրինի ներկրումն ու  արտահանումը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Պյոտր Տիխոնովսկին նշել է, որ զորավարժության ակտիվ փուլին հետեւել են միջազգային դիտորդներ. «Ցանկանում եմ շեշտել, որ վարժանքներին մասնակցել են բոլոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, առաջին հերթին` ՄԱԿ-ի քարտուղարի ռազմական խորհրդատու, գեներալ-լեյտենանտ Կառլոս Լոյթը: Շնորհակալ եմ նրան եւ ՄԱԿ-ի ղեկավարությանը հետաքրքրություն դրսեւորելու համար: Այս զորավարժությունը եւս մեկ քայլ է ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի ներգրավման ուղղությամբ»: