Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՀՀ պաշտպանության նախարարի ցուցումների և ԶՈՒ ԳՇ պետի  հրամանի համաձայն` սեպտեմբերի 2-ից զինված ուժերում անցկացվել են 2019թ. ուսումնական տարվա պատրաստության միջոցառումների պլանավորման աշխատանքները:

Զինված ուժերի գլխավոր շտաբում ստեղծվել էր աշխատանքային խումբ, որում ընդգրկվել էին ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների սպաներ: Պլանավորման աշխատանքները համակարգել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչությունը` վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի ղեկավարությամբ:

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ2019թ. ուսումնական տարվա պատրաստության միջոցառումները պլանավորվել են` հաշվի առնելով զինված ուժերին առաջադրված խնդիրները, առկա մարտահրավերները, ժամանակակից մարտի պահանջներին համապատասխանող զորքերի խնդիրները, ՀՀ պաշտպանության նախարարի ցուցումները, ինչպես նաև 2018թ. ընթացքում առաջացած խնդրահարույց հարցերը:

ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչություններում և զորամիավորումներում պատրաստության միջոցառումների պլանավորման աշխատանքների ավարտից հետո նոյեմբերի 6-ին պլանները ներկայացվել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի համաձայնեցմանը: