Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ Է



ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԷՆոյեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն։

Բեյրութի օդանավակայանում Դավիթ Տոնոյանին դիմավորել է Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարրաֆը։ Ողջունելով միմյանց՝ երկու բարեկամ պետությունների պաշտպանության նախարարները կարճ քննարկում են անցկացրել։

Նոյեմբերի 2-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այցելել է Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարություն։ Հանդիսավոր արարողությունից հետո Դավիթ Տոնոյանը ծաղկեպսակ է դրել Լիբանանի նահատակված զինվորների հուշարձանին։

Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել են համագործակցության ծրագրեր, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը և Յաքուբ Սարրաֆը ստորագրել են Ռազմական համագործակցության մասին համաձայնագիր։

Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական դասակի տեղակայման վայր։

Խորագիր՝ Նորություններ


02/11/2018