Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

2018թ. հոկտեմբերի 15-ին 3-րդ զորամիավորման շտաբում, ենթակա զորամասերի հրամանատարների ու մի շարք առանցքային պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվեց 2018 ուսումնական տարվա 3-րդ եռամսյակի արդյունքների ամփոփում:

Զորամիավորման հրամանատարի տեղակալները, ըստ ուղղությունների, հանդես եկան ելույթներով, ամփոփվեցին մարտական պատրաստականության, մարտական հերթապահության, մարտական ու զորահավաքային պատրաստության, զինվորական կարգապահության, թիկունքի ու տեխնիկական ծառայությունների վիճակը, նշվեցին ձեռքբերումները, զորամիավորման հրամանատարի կողմից տրվեցին մի շարք հանձնարարականներ:

Նիստի ավարտին եռամսյակի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողները խրախուսվեցին: Միջոցառման շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգրով պարգևատրվեց նաև մարտական դիրքերում և սահմանամերձ բնակավայրերում իրականացված մեծածավալ ինժեներական և ամրաշինական աշխատանքներում զգալի ներդրում ունեցած <<Ավտոշեմ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արմեն Շահբազյանը:

 3-րդ զորամիավորման թղթակցական կետ