Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿՐԱԿԱՅԻՆ ԽՈՑՄԱՆ ԱՄԵՆԱԳԼԽԱՎՈՐ ՈՒԺՆ ՈՒ ՄԻՋՈՑԸ
ԿՐԱԿԱՅԻՆ ԽՈՑՄԱՆ ԱՄԵՆԱԳԼԽԱՎՈՐ ՈՒԺՆ ՈՒ ՄԻՋՈՑԸ

 

Հրետանին այսօր մեր զորքի կրակային խոցման ամենագլխավոր ուժն ու միջոցն է: Հայկական զինված ուժերի հրթիռահրետանային զորքերը թրծվել են Արցախյան պատերազմում: Ռազմի դաշտում ամենաօրհասական պահերին հրետանին ասել է իր հատու խոսքը` մեր օգտին շրջելով պատերազմական գործողությունների ընթացքը, ինչպես առանձին ճակատներում, այնպես եւ ամբողջ մարտական գործողությունների դաշտում:

Այսօր մեր հրթիռահրետանային զորքերը հագեցած են գերժամանակակից սպառազինությամբ, մարտունակ են ու պատրաստ կատարելու իրենց առջեւ դրված ցանկացած մարտական խնդիր: Սրա փայլուն ապացույցը ապրիլյան քառօրյայում նրանց ծավալած գործողություններն էին:

ԿՐԱԿԱՅԻՆ ԽՈՑՄԱՆ ԱՄԵՆԱԳԼԽԱՎՈՐ ՈՒԺՆ ՈՒ ՄԻՋՈՑԸ

Լուսանկարը՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ