Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՇՎԵԼ Է ՀՀ ԶՈՒ ԵՎ ՌԴ ԶՈՒ ԶՈՐՔԵՐԻ ՄԻԱՑՅԱԼ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ



ՆՇՎԵԼ Է ՀՀ ԶՈՒ ԵՎ ՌԴ ԶՈՒ ԶՈՐՔԵՐԻ ՄԻԱՑՅԱԼ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸՍեպտեմբերի 27-ին ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմակայանում նշվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմավորման 18-րդ տարեդարձը:

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, ՀՀ և ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, հյուրեր:

Տարիներ շարունակ ՀՀ և ՌԴ զինված ուժերը համատեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում: ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների պատրաստվածությունը և անձնակազմի ՆՇՎԵԼ Է ՀՀ ԶՈՒ ԵՎ ՌԴ ԶՈՒ ԶՈՐՔԵՐԻ ՄԻԱՑՅԱԼ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸհմտությունները  կատարելագործելու նպատակով  պարբերաբար անցկացվում են համատեղ զորավարժություններ, մարզումներ, դաշտային պարապմունքներ:

Միացյալ խմբավորման կազմավորման 18-րդ տարեդարձի կապակցությամբ և հայ-ռուսական համատեղ միջոցառումների ընթացքում բարձր արդյունքներ արձանագրած մի շարք զինծառայողներ պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

Ներկաներին իրենց մասնագիտական հմտություններն են ցուցադրել ՌԴ 102-րդ ռազմակայանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները:

Խորագիր՝ Uncategorized


28/09/2018