Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸՍեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկսիկային և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, փոխգնդապետ Իգոր Կանդրաչին (նստավայրը՝ ք. Թբիլիսի)` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է փոխգնդապետ Կանդրաչին և նշել, որ պաշտպանության բնագավառում հայ-չեխական համագործակցությունը ունի բազմամյա փորձ, առկա է համապատասխան իրավական հիմք և կողմերի միջև համագործակցությունը զարգացնելու ցանկություն: Կարևորվել է նաև ռազմատեխնիկական բնագավառում համագործակցությունը, և նշվել դրա իրականացման շրջանակները սահմանող իրավական փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունը:

Դեսպան Միկիսկան հաստատել է համագործակցությունը զարգացնելու չեխական կողմի պատրաստակամությունը և վստահեցրել, որ նոր ռազմական կցորդի նշանակումը նոր թափ կհաղորդի հարաբերություններին:

Փոխգնդապետ Կանդրաչն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդեն ձևավորված համագործակցությունը և նախաձեռնելու նոր ուղղություններ, որոնք կարտահայտվեն հայ-չեխական երկկողմ ռազմական համագործակցության 2019թ. ծրագրում: