Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՕՍԼՈ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՕՍԼՈ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՕՍԼՈՍեպտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի գլխավորած պատվիրակությունը, Եվրոպայի խորհրդի «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, ուսուցողական-ճանաչողական այցով մեկնել է Օսլո (Նորվեգիայի Թագավորություն):

Պատվիրակության կազմում են ՀՀ զինվորական կոմիսարիատի, ռազմական ոստիկանության, կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի և ԶՈՒ ռազմաբժշկական վարչության ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցում են նաև ներկայացուցիչներ ՀՀ զինվորական դատախազությունից, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից և Ազգային ժողովից:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՕՍԼՈԱյցի ընթացքում պատվիրակության անդամները այցելել են զինվորական հաստատություններ, ինչպես նաև հանդիպումներ են ունեցել Նորվեգիայի Թագավորության զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կառույցների ներկայացուցիչների հետ: