Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԱՆԶԱՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱՆ ՓԱՅԼՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ. ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ
ԿԱՆԶԱՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱՆ ՓԱՅԼՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ. ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ

ԿԱՆԶԱՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱՆ ՓԱՅԼՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ. ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՍեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին և Հայաստանում  ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցությանը և հետագա հեռանկարներին առնչվող հարցեր:

ՀՀ զինված ուժերի և ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ազգային գվարդիայի համագործակցության 15-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը և Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին: Կողմերը բարձր են գնահատել ԿԱՆԶԱՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱՆ ՓԱՅԼՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ. ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության մակարդակը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ Կանզասի ազգային գվարդիայի հետ համագործակցությունն ընդլայնվելու, տևական և շարունակական բնույթ է կրելու՝ ի շահ մեր երկու ժողովուրդների բարօրության, խաղաղության և միջազգային կայունության ամրապնդման:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը նշել է. «Այսօր մենք տոնում ենք Հայաստանի և Կանզաս նահանգի միջև գործընկերության 15 տարին: 2003թ. Սկսած` Կանզասի ազգային գվարդիան օգնել է կատարելագործելու Հայաստանի սերժանտական կորպուսի կարողությունները, ամրապնդելու ռազմաբժշկական, խաղաղապահ գործառույթները, զարգացնելու շարժական հոսպիտալների գործարկման, աղետների արձագանքման և մարդասիրական օժանդակության կարողությունները: Արդյունքում՝ Կանզաս նահանգի և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորվել է ամուր ու տևական բարեկամություն, որն ապագայում ևս կշարունակի աճել»:

ԿԱՆԶԱՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱՆ ՓԱՅԼՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ. ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՀանդիսավոր միջոցառման ընթացքում «Ռազմական համագործակցության համար» մեդալով պարգևատրվել է Կանզասի համագործակցության հարցերով պատասխանատու, մայոր Դոնալդ Հարպերը և պատվոգրով` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, մայոր Սթիվեն Չուն:

Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալի կողմից «Պատրիոտ» մեդալով են պարգևատրվել ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը և նույն բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Զաքարյանը:

ՀՀ զինված ուժերի և ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ազգային գվարդիայի համագործակցության 15-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է ՀՀ ՊՆ պատվո պահակախմբի ցուցադրական ելույթով: