Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ «ՇԱՆԹ-2018» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ «ՇԱՆԹ-2018» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ «ՇԱՆԹ-2018» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՀամապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժության շրջանակում ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԶԼՄ ներկայացուցիչներին են ներկայացվել զորավարժության սցենարով նախատեսված գործողությունները։

Պայմանականորեն փոխվել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, դրությունը սահմանին սրվել է, կան կորուստներ:

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ «ՇԱՆԹ-2018» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՆախարարություններն այժմ գործում են արտակարգ ռեժիմով, քանի որ պայմանականորեն համարվում է, որ կան նաև տեխնածին ու բնական աղետներ, ինչպես նաև փախստականների ներհոսքի վտանգ: Առկա է սպառնալիք, որ փախստականների հետ Հայաստան կարող են ներթափանցել նաև ահաբեկիչներ:

Արտակարգ ռեժիմով  իր գործառույթներն է իրականացնում նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Պայմանականորեն ՀՀ ԱԳՆ են կանչվել դեսպանները, որպեսզի տեղեկացվեն առկա իրավիճակի ու Հայաստանի դիրքորոշման մասին: