Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ԳՐԱՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ԳՐԱՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ԳՐԱՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸՍեպտեմբերի 5-ից 7-ը ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը՝ ԳՀԽ ծրագրի տեղեկատվական կառավարման համակարգի և ԳլոբալՆեթ ծրագրի համակարգող Դավիթ Ղազարյանի գլխավորությամբ, մասնակցել է  ՆԱՏՕ-ի վերափոխումների դաշնակցային հրամանատարության կողմից կազմակերպված հեռավար ուսուցման ֆորումին։

Աշխատանքային խումբը մասնակցել է  հեռավար ուսուցման դասընթացների մրցույթ-ցուցադրությանը,  ներկայացրել  ՀՀ պաշտպանության նախարարության տվյալ բնագավառում արհեստական բանականության կիրառմամբ նորագույն տեխնոլոգիական նվաճումն ու  զբաղեցրել  առաջին տեղը: Մրցանակը հեռավար ուսուցման աշխատանքային խմբին հանձնել է ՆԱՏՕ-ի վերափոխումների դաշնակցային հրամանատարության շտաբի պետ, փոխծովակալ Փոլ Բենեթը:

Հատկանշական է, որ 2016 թվականին նույնպես ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը գրավել էր առաջին պատվավոր տեղը: