Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է պահեստազորում հաշվառված կրտսեր սպայական կազմի՝ պայմանագրային ծառայության անցնելու ընդունելություն:

Ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի միջոցով: Դիմորդներին կառաջարկվեն համապատասխան պաշտոններ՝ ըստ ունեցած զինհաշվառումային մասնագիտության:  Ծառայության ընթացքում նրանք կօգտվեն զինծառայողների համար օրենքով սահմանված արտոնություններից:

Ցանկացողները կարող են դիմել համապատասխան զինկոմիսարիատներ կամ մոտակա զորամասեր:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ (010) 29-44-64 հեռախոսահամարներով: