Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՏԱՂԻՍՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ



ՄԱՏԱՂԻՍՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆԻմ հայ զինվոր, իմ մեծ եղբայր։

Ես հպարտ եմ քո քաջությամբ,

Քո վեհությամբ, հզորությամբ,

Որ կանգնած ես մեր սահմանին

Ու հսկում ես անդորրը մեր։

Մենք հպարտ ենք, որ մենակ չենք։

Մենք էլ կանգնած  ձեր թիկունքում,

Վայելում ենք մեր հանգիստը,

Մեր այս փոքրիկ Մատաղիսում։

 

Նվարդ Մովսիսյան

8-րդ դասարան

 

♦♦♦

ՄԱՏԱՂԻՍՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆՈղջույն, հայոց բանակի քաջարի  զինվոր։ Ես քեզ գրում եմ սահմանամերձ Մատաղիս գյուղից: Իմ ավագ ընկեր, դու օր ու գիշեր պաշտպանում ես մեր սահմանը, մեր հողը, մեր հանգիստը, որ մենք լավ սովորենք ու մեր հայրենիքի արժանի զավակը դառնանք; Շնորհակալ եմ կապույտ երկնքի համար, խաղաղ եվ ուրախ մանկության համար: Ցանկանում եմ բարի ծառայություն եւ բարի վերադարձ հարազատ օջախ։

 

Ժասմին Միրզոյան

11-րդ դասարան

♦♦♦

ՄԱՏԱՂԻՍՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆԲարեւ, իմ զինվոր եղբայր: Ես հավատում եմ քեզ, քո բազկի ուժին, քո ոգու ամրությանը։

Հզոր ու անպարտ է մեր բանակն ու  նրա զինվորը։

Ուզում  եմ, որ հայ զինվորների շնորհիվ մեր երկրում ամեն օրը բացվի խաղաղությամբ, եւ բոլորը անփորձանք տուն վերադառնան։

 

Մոնիկա Ավանեսյան

10-րդ դասարան

Խորագիր՝ #10 (1257) 05.09.2018 - 11.09.2018, Բանակ և հասարակություն


06/09/2018