Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ Գ. ԲԱԼԱՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՍՊԱՆԵՐԻ ՀԵՏ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ Գ. ԲԱԼԱՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՍՊԱՆԵՐԻ ՀԵՏ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ Գ. ԲԱԼԱՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՍՊԱՆԵՐԻ ՀԵՏՕգոստոսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել   բնակարանային ապահովման խնդրով ՀՀ կառավարությանը դիմած պաշտոնաթող սպաների նախաձեռնող խմբի և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ղեկավարությամբ՝ ՊՆ շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների հանդիպումը։

Վերահաստատելով պաշտպանության նախարարության պատրաստակամությունը՝ լուծելու տարիներով կուտակված խնդիրը, Գաբրիել Բալայանը պաշտոնաթող սպաների հետ քննարկել է գործադիր իշխանության և շահագրգիռ գերատեսչությունների կողմից առաջարկվող խնդրի լուծման հնարավոր և իրատեսական տարբերակները, լսել և հանգամանալից պատասխանել է նրանց մտահոգող հարցերին։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, կառավարությանը հասցեագրված  դիմումի պաշտոնական պատասխանը ստանալուն պես, պաշտոնաթող սպաների շրջանում քննարկելու ներկայացված առաջարկները և հանդես գալու միասնական դիրքորոշմամբ։