Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ



ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

 

Ձեր ցավը տանենք, այս ի~նչ արեցիք,

Խիզախ Արծիվներ հպարտ լեռների,

Ձեր կյանքին մեռնենք, այս ի~նչ արեցիք.

Ձեր հզոր ճախրով, զարկով ամեհի

Մի ամբողջ ցեղի նոր դաս տվեցիք:

Թուրքը, որ ցեղից այն կողմ չգնաց,

Ազգ էլ չդարձավ, ուր մնաց թե` մարդ,

Խառնվելով անգամ տարբեր ազգերի`

Թուրքի գենն իր մեջ անփոփոխ մնաց:

…Դուք գեներն ունեք Հայկի, Արամի,

Ձեր մեջ քանի~ Հայկ ու Արամներ կան,

Քանի~ Վահագներ, Արաներ արի,

Քանի~ Վարդաններ ու Դավիթներ կան…

Արծիվներ մեր քաջ, կտրիճներ արի,

Ձեր կերած կաթը ձեզ հալալ լինի.

Այս չորս օրերում այս ի~նչ արեցիք.

Մի ամբողջ ազգ մի բռունցք դարձրիք:

Ով նետվեց ձեզ մոտ, որ ձեզ հետ լինի,

Ինքն առաջ գնա,իսկ ձեզ խնայի,

Զարմանքից ապշած, քարացած մնաց…

Ձեր ցավը տանենք, այս ի~նչ արեցիք…

Ձեզ ոչինչ պետք չէր` ձեզ պետք էր միայն մայրական աղոթք…

Եվ այդ օրերին բոլոր մայրերի աչքերում

Աղոթք տեսանք ու հպարտության արցունքներ միայն…

Ոտքերից զրկված` ժպտում եք, ասես ոչինչ չի եղել,

Ձեռքից վիրավոր` ուզում եք նորից դիրքը չթողնել,

Նռնականետով ուղղաթիռ եք խփում անվարան:

Ձեր ոգուն մեռնենք, այս ինչ արեցիք…

Քսանհինգ տարի անդադար զինվող

Վայրի գազանին քառօրյա կռվով ծնկի բերեցիք

Եվ մեր անունը բարձր պահեցիք…

Սերունդները ձեր անուններով են իրենց կոչելու,

Ու մենք ասում ենք` ձեր թիկունքը թող Մասիսը լինի,

Ձեր ամուր բազկին ուժ տվող զենքը հայկյանը լինի,

Ապահով ու տաք անկյունն աշխարհում հայինը լինի…

Ձեր ցավը տանենք, այս ի~նչ արեցիք….

Ձեր ոգուն մեռնենք, ինչ լա~վ հաղթեցիք…

 

 

ՈՐԴՈՒ ՀԵՏՔԵՐՈՎ

 

Վահագն Էլոյանի հիշատակին

 

Արցա՛խ իմ աշխարհ, այցի եմ եկել և կրծքիդ վրա

Հետքերն եմ փնտրում իմ քաջ կորյունի,

Որ ոչ թե լացեմ, այլ սիրող մոր պես

Փարվեմ, համբուրեմ այն զինվորներին,

Որոնք զավակիս ուղով են քայլում,

Աղո՛թք մրմնջամ և իմ մայրական շուրթերով խնդրեմ,

Որ Աստված պահի՛ ու միշտ պահպանի՛

Կորցրած զավակիս քաջ ընկերներին:

Որդի՛ս,այստե՛ղ ես քեզ ճանաչեցի

Քո ընկերների պատմություններով,

Պատմում էին, հուզվում անթաքույց,

Լսում էի լուռ, ապշած, հոգեցունց:

Ցավիս հաղթում էր հպարտությունս,

Որ ոչ թե իմն, այլ ազգինն ես, տղա՛ս,

Անսահման վիշտն իմ Արցախում թողած՝

Տուն եմ դառնում ես քեզնով հիացած:

 

ԱԼՎԻՆԱ  ՇԻՐՎԱՆՅԱՆ

Գ. Չաուշի անվան դպրոցի ուսուցչուհի

Խորագիր՝ #7 (1254) 15.08.2018 – 21.08.2018, Հոգևոր-մշակութային


16/08/2018