Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐ» 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐ»  5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄՕգոստոսի 8-ին 5-րդ միավորման մարտական ապահովման և սպասարկման ստորաբաժանումների հետ անցկացվել  է «անվտանգության օր» թեմայով պարապմունքներ` զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանի գլխավորությամբ:

Նախապես ութ ուսումնական կետերի ղեկավարների հետ անցկացվել է հրահանգչամեթոդական պարապմունք, ինչպես նաև ստուգվել է ղեկավարների պատրաստվածության մակարդակը:

Ամենօրյա ծառայության անվտանգության կանոնների արդյունավետ ուսուցման նպատակով,  ուսումնական կետերի թեմաները ընտրվել են այն տրամաբանությամբ, որ հիմնականում առնչվեն առօրյա զինվորական գործունեության ընթացքում ի հայտ եկած հարցերին:

Խորագիր՝ Նորություններ


10/08/2018