Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՊՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՊաշտպանության նախարարությունը մեծապես կարևորում է պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու և զորամասերում հասցեատերերին հանձնելու գործընթացը կանոնակարգելու և համապատասխան կարգ մշակելու հարցում նաև զինծառայողների, նրանց ծնողների, ինչպես և շահագրգիռ կազմակերպությունների կարծիքը: Ուստի խնդրում ենք թեմայի շուրջ առկա դիտարկումները, մտահոգություններն ու առաջարկները մինչև օգոստոսի 18-ն ուղարկել ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի էլ. Փոստի հասցեին՝ center@mil.am: Տեխնիկական խնդիրների դեպքում կարողեք զանգահարել ՀՀ ՊՆ «թեժգիծ»՝ 1-28 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-ից մինչև 18:00-ն: