Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԳնդապետ Ժիրայր Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերում այս օրերին բարձր կազմակերպվածությամբ և պատասխանատվությամբ տեղի ունեցան նորակոչիկների երդմնակալության արարողություններ:

Օգոստոսի 4-ին Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների հուշարձանի մոտ  զինվորական  ծառայության երդում տվեցին նաև  N զորամասի նորակոչիկները:

Արարողությանը մասնակցում էին զորամիավորման վարչակազմի, կայազորի ներկայացուցիչներ, զորամասի հրամանատարական կազմը, նորակոչիկների ծնողներն ու հարազատները, քաղաքի կրթական հաստատությունների ուսանողներ և դպրոցականներ:

Բացման խոսքով հանդես եկավ զորամասի հրամանատար, գնդապետ Երվանդ Գալստյանը՝ ջերմորեն շնորհավորելով նորակոչիկներին:

Շնորհավորանքի և բարեմաղթանքի, բարի, անփորձանք ծառայության  խոսքեր ասացին նաև զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Արթուր Քոչարյանը, Սյունիքի տարածքային զինկոմ, գնդապետ Արարատ Մանուչարյանը, մայոր Համլետ Մինասյանը, քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը:

Զորամասի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, մայոր Մինասյանն իր խոսքում ուրախությամբ նշեց, որ նորակոչիկների հետ  պարտադիր զինվորական  ծառայություն է անցկացնելու նաև ապրիլյան պատերազմում հերսաբար  զոհված Քյարամ Սլոյանի կրտսեր եղբայրը՝ Հրաչ Սլոյանը, ինչը հպարտության, է՛լ ավելի մեծ պատասխանատվության, հայրենասիրական զգացումներով կտոգորի զորամասի անձնակազմին:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆա նշեց, որ նորակոչիկների մեջ քիչ չեն նաև այն երիտասարդները, ովքեր կամավոր հիմունքներով, կիսատ թողնելով իրենց ուսումը` բացառապես հայրենասիրական մղումներով Ռուսաստանից վերադարձել և ցանկություն են հայտնել ծառայելու հայրենիքում՝ հաշվի չառնելով ո՛չ պատերազմական իրավիճակը, ո՛չ էլ ծառայողական դժվարությունները:

Նրանցից են նորակոչիկներ Վահան Թորոսյանը, Տիգրան Մուրադյանը, Միհրան Ալեքսանյանը և ուրիշներ:

Զինակից ընկերների անունից նորակոչիկ Հակոբ Գույումջյանը խոստացավ  սրբորեն ծառայել հայերնիքին, բարձր պահել զինվորի, հերոսական տարեգրություն ունեցող զորամասի պատիվը և արժանի հետնորդը լինել հայոց հաղթանակած բանակի ու նրա քաջորդիների:

Հնչած Տերունական աղոթքից հետո օրհնանքի և  խաղաղ ծառայության բարեմաղթանքի խոսք ասաց զորամասի  հոգևոր սպասավոր Դավիթ սարկավագ Հայրապետյանը:

1-ի զորամիավորման թղթակցական կետ