Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻՆՀուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:

Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին շրջանում ակտիվացել են և նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում: Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացին Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը` ընդգծելով նաև պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը:

Դեսպան Սվիտալսկին ևս գոհունակությամբ նշել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության դինամիկ զարգացումը, որին մեծապես նպաստել է նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» գործնական իրականացումը: Եվրամիության պատվիրակը նաև վստահեցրել է, որ կողմերի միջև առկա է արդյունավետ համագործակցության ընդլայնման և խորացման քաղաքական կամք և անհրաժեշտ ներուժ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև  ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին և վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին: