Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ



ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄՀուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին տեղեկացրել է նախիջևանյան ուղղությամբ օպերատիվ իրավիճակի և վերջին օրերի զարգացումների մասին՝ անդրադառնալով դրանց հնարավոր հետևանքներին:

Իր հերթին դեսպան Կասպրչիկը Դավիթ Տոնոյանին իրազեկել է բանակցային գործընթացում առաջիկա օրակարգային խնդիրների վերաբերյալ:

Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային հնարավոր զարգացումների շուրջ:

Խորագիր՝ Նորություններ


06/07/2018