Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարարությունը (այսուհետ` ՀՀ ՊՆ) հայտարարում է մրցույթ`

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի (այսուհետ` ՌՀ) դասախոսական հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

 

 

  1. ՌՀ հրամանատարաշտաբային ֆակուլտետի առաջնորդման և կառավարման ամբիոնի պետ (հաստիքային դասակարգումը` գնդապետ, կոդը` 34)

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է`

  • ունենալ բարձրագույն ռազմական կրթություն,
  • ունենալ «փոխգնդապետ» կամ «գնդապետ» զինվո­րա­կան կոչում,
  • զբաղեցրած լինի ՌՈւՀ-ի ամբիոն պետի կամ բրիգադի (գնդի, ամրացված շրջանի) հրամանատարի տեղակալ կամ ՀՀ ՊՆ կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ կամ ՀՀ ԶՈՒ համապատասխան վարչության բաժանմունքի պետի կամ նշված պաշտոններին հավասարազոր «փոխգնդապետ», «գնդապետ» հաստիքային դասակարգումով պաշտոններ և ունենա նշված պաշտոններում առնվազն 3 տարվա զինվորական ծառայության ստաժ:

 

  1. ՌՀ հրամանատարաշտաբային ֆակուլտետի ռազմարվեստի ամբիոնի ավագ դասախոս (հաստիքային դասակարգումը` գնդապետ, կոդը` 32)

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է`

  • ունենալ բարձրագույն ռազմական կրթություն,
  • ունենալ հաստիքով նախատեսվածին հավասար կամ մեկ աստիճան ցածր զինվո­րա­կան կոչում,
  • զբաղեցրած լինի ՌՈւՀ-ի ամբիոնի ցիկլի պետի կամ ամբի­ոնի պետի (բաժանմունքի պետի, ավագ դասախոսի) կամ բրիգադի (գնդի, ամրացված շրջանի) հրամանատարի տեղակալի կամ ՀՀ ՊՆ կամ ՀՀ ԶՈւ ԳՇ կամ ՀՀ ԶՈւ համապատասխան վարչության բաժանմունքի պետի կամ նշված պաշտոններին հավա­սարազոր «փոխ­գնդապետ» հաստի­քային դասակար­գումով պաշ­տոն­­ներ և ունենա նշված պաշտոններում առնվազն 3 տարվա զինվորական ծառայության ստաժ:

 

  1. ՌՀ համազորային ֆակուլտետի մարտավարության ամբիոնի ռազմական տեղագրության ցիկլի դասախոս (հաստիքային դասակարգումը` մայոր, կոդը` 20)

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է`

  • ունենալ բարձրագույն ռազմամասնագիտական կամ քաղաքացիական կրթություն (վերջինի դեպքում ավարտած լինի համապատասխան սպայական դասընթացներ),
  • ունենալ հաստիքով նախատեսվածին հավասար կամ մեկ աստիճան ցածր զինվո­րա­կան կոչում,
  • զբաղեցրած լինի ՌՈւՀ-ի համապատասխան բաժնի սպայի կամ ուսումնական դասակի հրամանա­տա­րի կամ բրիգադի (գնդի, ամրացված շրջանի) վաշտի հրամանատարի կամ ՀՀ ՊՆ կամ ՀՀ ԶՈւ ԳՇ կամ ՀՀ ԶՈւ համապատասխան վարչու­թյան սպայի «կապի­տան» հաս­տիքային դասա­կարգումով պաշ­տոններ և ունենա նշված պաշտոններում առնվազն 2 տարվա զինվորական ծառայության ստաժ:

 

 

  1. ՌՀ համազորային ֆակուլտետի կրակային պատրաստության ամբիոնի դասախոս (հաստիքային դասակարգումը` մայոր, կոդը` 20)

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է`

  • ունենալ բարձրագույն ռազմամասնագիտական կամ քաղաքացիական կրթություն (վերջինի դեպքում ավարտած լինի համապատասխան սպայական դասընթացներ),
  • ունենալ հաստիքով նախատեսվածին հավասար կամ մեկ աստիճան ցածր զինվո­րա­կան կոչում,
  • զբաղեցրած լինի ՌՈւՀ-ի համապատասխան բաժնի սպայի կամ ուսումնական դասակի հրամանա­տա­րի կամ բրիգադի (գնդի, ամրացված շրջանի) վաշտի հրամանատարի կամ ՀՀ ՊՆ կամ ՀՀ ԶՈւ ԳՇ կամ ՀՀ ԶՈւ համապատասխան վարչու­թյան սպայի «կապի­տան» հաս­տիքային դասա­կարգումով պաշ­տոններ և ունենա նշված պաշտոններում առնվազն 2 տարվա զինվորական ծառայության ստաժ:

 

  1. ՌՀ ֆիզիկական պատրաստության և սպորտի ամբիոնի դասախոս (հաստիքային դասակարգումը` մայոր, կոդը` 20)

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է`

  • ունենալ բարձրագույն ռազմամասնագիտական կամ քաղաքացիական կրթություն (վերջինի դեպքում ավարտած լինի համապատասխան սպայական դասընթացներ),
  • ունենալ հաստիքով նախատեսվածին հավասար կամ մեկ աստիճան ցածր զինվո­րա­կան կոչում,
  • զբաղեցրած լինի ՌՈւՀ-ի համապատասխան բաժնի սպայի կամ ուսումնական դասակի հրամանա­տա­րի կամ բրիգադի (գնդի, դիվիզիոնի, ամրացված շրջանի) վաշտի կամ մարտկոցի հրամանատարի` համապատասխան մասնագիտական կրթության առկայության դեպքում, կամ ֆիզպատրաստության պետի կամ սպայի կամ ՀՀ ՊՆ կամ ՀՀ ԶՈւ ԳՇ կամ ՀՀ ԶՈւ համապատասխան վարչու­թյան սպայի «կապի­տան» հաս­տիքային դասա­կարգումով պաշ­տոններ և ունենա նշված պաշտոններում առնվազն 2 տարվա զինվորական ծառայության ստաժ:

 

  1. ՌՀ հրամանատարաշտաբային ֆակուլտետի միջազգային և ազգային անվտանգության ամբիոնի պետ (հաստիքային դասակարգումը` ծառայող, Գ 2/4)

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է`

  • ունենալ բարձրագույն ռազմական, կամ բարձրագույն ռազմամասնագիտական, կամ քաղաքացիական` մագիստրոսի որակավորմամբ կրթություն,
  • ունենալ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան կամ ունենալ պահեստազորի գնդապետի (փոխգնդապետի) զինվո­րա­կան կոչում,
  • զբաղեցրած լինի ՌՀ կամ որևէ այլ բուհի ցիկլի պետի, ավագ դասախոսի, ամբիոնի դոցենտի, գումարտակի հրամանատարի, կամ գնդի հրամանատարի տեղակալի, կամ դրան հավասարազոր պաշտոն,
  • ունենալ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
  • սահմանափակում մինչև 65 տարեկան:

 

 

1-6 կետերում նշված պաշտոնների համար պահանջվում է նաև..

  • տիրապետել առնվազն մեկ օտար լեզվի,
  • ունենալ անմիջական հրամանատարի (պետի) երաշխավորագիրը (բնութագիրը), բացառությամբ 6-րդ կետի պաշտոնի,
  • ունենալ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու ՀՀ օրենսդրությամբսահմանված համապատասխան ձևի ձևակերպ­ված թույլտվություն.
  • համակարգչով և գրասենյակային այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.
  • նախապատվությունը տրվում է գիտական աստիճան, գիտական կոչում ունեցողներին,

Մրցույթի անցկացման կարգի և ներկայացվող փաստաթղթերի վերա­բեր­յալ տեղե­կություններ` համաձայն 14.02.2013թ. ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 164 հրամանի կետերի:

 

Մրցույթը կկայանա 2018թ. սեպտեմբերի 4 –ին ժ. 1000ին:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն  (ք. Երևան, Բագրևանդի 5) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր զեկուցագիրը, դիմումը` ՀՀ ՊՆ Կ և ՌԿ վարչության պետի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքները և աշխա­տանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներ­կա­յացվող պա­հանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպ­լոմ(ների), վկա­յական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատ­ճեն­­­ները` բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխա­րինող ժա­­­մանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայա­կանի պատճենը, կամ համապատասխան տեղեկանք,
  • գիտական աստիճանը կամ կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները (առկա­յու­թյան դեպքում),
  • հրապարակված գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակը (առկա­յու­թյան դեպքում),
  • տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր ու այլ կոչումների վերաբերյալ (առկա­յու­թյան դեպքում),
  • ինքնակենսագրություն,
  • անձնագրի պատճենը,
  • մեկ լուսանկար` 3×4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

Փոստով ուղարկվող փաստաթղթեր չեն ընդունվում:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը  930ից մինչև 1230ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝  06 օգոստոսի 2018թ.:

Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ ՊՆ Կ և ՌԿ վարչություն (հեռ. 29-46-39):

Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթներին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում:

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայանան ՀՀ ՊՆ «Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան» պետական հիմնարկի անցագրային կետ մրցույթն սկսելուց 30 րոպե առաջ:

Խորագիր՝ Նորություններ


02/07/2018