Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ`նախարարությունում քաղաքացիական հատուկ ծառայության հետևյալ  թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

  1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունա­բերության պետական կոմիտեի արտադրության և վերանորոգման կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 02-Հ-2.3-246)

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

  • ունի զենք և զինվորական համակարգեր (170000), կամ ֆիզիկամաթեմատիկական գիտություններ (010000), կամ բնագիտական գիտություններ  (020000), կամ տեղեկատվական տեխնոլոգիաներ և տեղեկատվական անվտանգություն (090000), կամ մետալուրգիա, մեքենաշինություն և նյութերի մշակում (150000), կամ էներգետիկա, էներգետիկական մեքենաշինություն և էլեկտրատեխնիկա  (140000), կամ ավիացիոն և հրթիռային տեխնիկա (160000), կամ սարքաշինություն և կենսաբժշկական տեխնիկա (200000), կամ էլեկտրոնային տեխնիկա, ռադիոտեխնիկա և կապ (10000), կամ քիմիական տեխնոլոգիաներ և կենսատեխնոլոգիա (240000), կամ կառավարման ավտոմատացված համակարգեր կամ ինժեներա-տեխնիկական մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  • առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում:

Մրցույթը կկայանա 08.08.2018թ.` ժամը 1000 -ին, Նախարարության շենքում (ք. Երևան, Բագրևանդի 5):

 

  1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Արագածոտնի մարզի զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի առաջատար մասնագետ (ծածկագիր` 02-Հ-3.3-40)

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բժշկություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  • առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում:

Մրցույթը կկայանա 09.08.2018թ.` ժամը 1000 -ին, Նախարարության շենքում (ք. Երևան, Բագրևանդի 5):

 

  1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 02-Հ-4.1-108)

Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է`

  • միջնակարգ կրթություն,
  • առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում:

Մրցույթը կկայանա 10.08.2018թ.` ժամը 1000-ին, Նախարարության շենքում (ք. Երևան, Բագրևանդի 5):

 

1-ին կետում նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է 

  • քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին չորu տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաuտանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային uտաժ կամ գիտական աuտիճան և առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ վերջին տաuը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն չորu տարվա աշխատանքային uտաժ կամ պաշտպանության բնագավառում առնվազն երեք տարվա զինվորական ծառայության ստաժ,

–     սույն պաշտոնների անձնագրերի 10-րդ կետի «2» ենթակետում նշված իրենց լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,

–     անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,

–     պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Հայաստանի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ձևակերպված թույլտվություն.

–     համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

2-րդ կետում նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է 

  • քաղաքացիական հատուկ ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երեք տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաuտանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ պաշտպանության բնագավառում առնվազն մեկ տարվա զինվորական ծառայության ստաժ,

–     սույն պաշտոնների անձնագրերի 10-րդ կետի «2» ենթակետում նշված իրենց լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,

–     անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,

–     պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Հայաստանի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ձևակերպված թույլտվություն.

–     համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

3-րդ կետում նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է

–   սույն պաշտոնների անձնագրերի 10-րդ կետի «2» ենթակետում նշված իրենց լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,

–  անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,

–  պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ձևակերպված թույլտվություն.

–  համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն  (ք. Երևան, Բագրևանդի 5) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունա­կու­թյուն­ների տիրապետման տեսան­կյունից ներկայացվող պահանջ­ների բավարարումը հավաստող փաս­տաթղթերի` դիպլոմի(ների), վկայա­կանի(ների), աշխատան­քային գրքույկի (վերջինիս բացակա­յու­թյան դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատ­ճե­ն­նե­րը` բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
  • անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկա­յաց­նելով անձնագիր:

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորա­կո­չայ­ին տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Թեստավորման հարցերը իրենց ճիշտ պատասխաններով դիմորդներին կտրամադրվեն փաս­տա­թղթերը ներկայացնելիս:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը  930ից մինչև 1230ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝  19. 07. 2018թ.:

Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Նախարարություն (ք. Երևան, Բագրեվանդի 5, հեռ. 29-46-39):

Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթներին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում:

Մրցույթի մասնակիցները, Նախարարության անցագրային կետ պետք է ներկայանան մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ:

Խորագիր՝ Նորություններ


02/07/2018