Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ



ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸՀունիսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի անդամները քննարկել են ս.թ. հուլիսի 8-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք բիզնես ֆորումի նախապատրաստական աշխատանքները, որի ընթացքում ռուսաստանաբնակ գործարարների և արտադրողների հետ կքննարկվեն Հայաստանի սահմանամերձ համայնքներում ներդրումների ու արտադրամասերի կառուցման վերաբերյալ հարցեր ու առաջարկներ։ Դրանք կնպաստեն սահմանամերձ համայնքների բնակչության զբաղվածության ապահովմանը, իսկ ներդրողների համար կդառնան արդյունավետ բիզնեսի աղբյուր։

Նշվել է նաև, որ այս գործուն քայլեր են ձեռնարկվել սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման, գործարար միջավայրի ձևավորման, շրջկենտրոնների և սահմանամերձ համայնքների միջև առկա զարգացման անհամամասնության կրճատման, առկա սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ։

Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ հանձնաժողովի համար առաջնային կարևորության հարցը սահմանամերձ համայնքների բնակիչների անվտանգության ապահովումն է։ Դավիթ Տոնոյանը կարևորել է նաև սոցիալական հաջողված նախաձեռնություններին զուգահեռ ներդրումային կոնկրետ ծրագրերի ապահովումն ու սահմանամերձ համայնքներում նպաստավոր գործարար միջավայրի ստեղծումը։

Խորագիր՝ Նորություններ


29/06/2018