Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Հայերը Ֆրանսիայում՝ պատմական Գալիայի վրա ոտք են դրել շատ վաղուց։ Հայ վաճառականները առեւտուր են կազմակերպել այստեղ 6-7-րդ դարերում։ Իսկ 13-14-րդ դարերում Ֆրանսիա եկած հայ վաճառականներն արդեն գործարքներ էին կնքում։ Եվ այնքան շատ, որ ֆրանսիական Մոնիֆիլե քաղաքի համալսարանի դռանը փակցնում էին հայկական եւ ֆրանսիական դրամների փոխարժեքը ցույց տվող ցուցանակներ։ Այսինքն՝ մեր օրերի լեզվով՝ չենջեր։
***
Ռոն գետի մի վտակը, որն այժմ չորացել է, հնում ունեցել է «Հայկական» անունը։
***
1654թ. Պասկալ (Հարություն) անունով մի հայ Մարսելում, իսկ 1672թ.՝ Փարիզում, բացել է Ֆրանսիայում առաջին սրճարանները։
***
Տարասկոնի Սենտ Մարտ եկեղեցում գտնվել է լատինատառ մի արձանագրություն, որի մեջ զետեղված է եղել հայերեն այբուբենը՝ առանց «օ» եւ «ֆ» տառերի, ինչը վկայում է մինչեւ 13-րդ դարը հայերի այնտեղ գտնվելու մասին։
***
Նապոլեոն Բոնապարտի անմիջական նախաձեռնությամբ 1810թ. Փարիզի արեւելյան լեզուների վարժարանում հիմք է դրվում հայոց լեզվի ամբիոնին։ Ամբիոնը ղեկավարելու համար հրավիրվում է Հակոբ Շահան Ջրպետյանը։
***
Ճարտարապետության պատմության մասնագետները ընդգծում են ֆրանսիական որոշ հուշարձանների նմանությունը հայկականին. ֆրանսիական Օռլեոն քաղաքի մոտ գտնվող Սեն Ժերմենի Դեֆրե եկեղեցին կառուցված է հայկական ոճով (եկեղեցին կառուցվել է 806թ.)։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ