Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ՉՈՒՆԻ ԱՅՆՊԻՍԻ ՄԻՋՈՑՆԵՐ, ՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԼԻՆԻ ԽՈՑԵԼ
ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ՉՈՒՆԻ ԱՅՆՊԻՍԻ ՄԻՋՈՑՆԵՐ, ՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԼԻՆԻ ԽՈՑԵԼ

ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ՉՈՒՆԻ ԱՅՆՊԻՍԻ ՄԻՋՈՑՆԵՐ, ՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԼԻՆԻ ԽՈՑԵԼԳՈՌ ԱՎԱԼՅԱՆ, փոխգնդապետ

Պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ

 

-Սահմանի հարավարեւելյան հատվածում հակառակորդը միշտ էլ ակտիվ է՝ հաճախ է խախտում հրադադարը, տեղաշարժեր կատարում:  Հետեւում ենք, մանրակրկիտ վերլուծում եւ, ըստ այդմ, որոշումներ ընդունում:  Համապատասխան ստորաբաժանումներով ուժեղացնում ենք այս կամ այն ուղղությունը, մարզումներ ենք իրականացնում, անմիջապես հաշվարկում ենք նոր կրակակետերի կոորդինատներն ու նշանառության տակ պահում:  Հակառակորդն առաջնագծում չունի այնպիսի միջոցներ, որ հնարավոր չլինի խոցել: Մարտական հերթապահությունում ընդգրկված արդի սպառազինությունը մեզ թույլ է տալիս միաժամանակ մեծ քանակի տեխնիկա շարքից հանելու: Ժամանակակից հակատանկային (կորնետ, արդիականացված ֆագոտ), ինչպես նաեւ հրետանային միջոցները նշանառության տակ են պահում բոլոր այն բնագծերը, ուղիները, որտեղից առաջխաղացման սպառնալիք կա:

Տեղադրված սարքավորումների շնորհիվ էլ ունակ ենք միանգամից հայտնաբերելու հակառակորդին:  Դիվերսիոն հետախուզական խմբերը ոչնչացնելու համար այլեւս կարիք չկա անձնակազմն ամբողջությամբ բացազատելու կամ ինչ-որ հատվածում կենտրոնացնելու: Մարտական դիրքերում տեղադրված են հայրենական արտադրության հեռակառավարվող խոցման միջոցներ, որոնք համակցված են ջերմատեսիլ դիտարկման համակարգին: Մեկ սեղմում, եւ հակառակորդը խոցված է:

Մարտական հերթապահությունն անվտանգ կազմակերպելու համար կատարում ենք հողաշինարարական աշխատանքներ, լրակահավորում ենք դիրքերը, ինժեներական լուծումներով ամրացնում ենք դիտակետերը: Հակառակորդն այսօր մեր խրամաբջիջում մեզ խոցելու հնարավորություն չունի: Դժբախտ պատահարները հիմնականում անվտանգության կոպիտ խախտումների հետեւանք են: Հաճախ զինվորը, արհամարհելով հակառակորդին, դուրս է գալիս դիտարկվող տարածք, գլուխը հանում է չնախատեսված տեղից կամ էլ փորձում է ինչ-որ բան ապացուցել ընկերներին: Ուստի, հորդորում ենք խստիվ պահպանել կարգապահությունը, ձեւավորել առողջ փոխհարաբերություններ, վստահություն ու փոխգործակցություն՝ հանուն անվտանգ մարտական հերթապահության:

 

Պատրաստեց Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆԸ