Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



 

ՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՀունիսի 5-ից 7-ը 4-րդ զորամիավորման զորամասերի հետ կազմակերպվեց և անցկացվեց շտաբային զորավարժություն՝ կառավարման մարմինների ներգրավմամբ:

Համաձայն զորավարժության պլանի` զորամիավորումը բերվում է մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի և ստանում է խնդիր անցնելու պաշտպանության: Զորամասերի հրամանատարները ստեղծված իրադրությունում կապի միջոցներով օգտագործելով ԿԱՀ-2 համակարգը` զեկուցում են զորամիավորման հրամանատարին: Զորամիավորման շտաբը զորամասերից ստանալով տեղեկություններ իրադրության վերաբերյալ, ընդհանրացնում, վերլուծում  և ներկայացնում է հրամանատարին` որոշումներ կայացնելու համար:

Ենթակա զորամասերն ստանալով տեղեկություններ առաջնագծում տիրող իրադրության մասին` կայացնում են որոշումներ և առաջադրում խնդիրներ կատարողներին:

ՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԶորամիավորման կառավարման մարմինները, զորամասերի հրամանատարները  զեկուցում են զորամիավորման հրամանատարին մարտական գործողություններին պատրաստ լինելու մասին: Ստանալով ազդանշան` զորամասերը սկսում են կատարել առաջադրված խնդիրները:

Կատարելով մարտական խնդիրը՝ զորամասերի հրամանատարները զեկուցում են զորամիավորման խնդրի կատարման վերաբերյալ, իսկ զորամասերի շտաբները կազմում են մարտական տեղեկագրեր և ներկայացնում զորամիավորման շտաբ:

Ավարտելով շտաբային զորավարժությունը, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը հրամանատարական կետում կատարեց զորավարժության նախնական ամփոփում ընդհանուր ղեկավարման մարմնի՝ շտաբի հետ, նշելով տեղ գտած թերություններն ու նախորդ զորավարժությունից անհրաժեշտ հետևության արդյունքում դրական տեղաշարժը:

4-րդ զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ #23 (1245) 13.06.2018 - 19.06.2018, Ազգային բանակ


13/06/2018