Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՆ ՈՒ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐԸ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՆ ՈՒ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՆ ՈՒ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐԸՀունիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի և Հայաստանի պաշտպանական գերատեսչության համագործակցության ընթացքը, իրականացվող համատեղ ծրագրերը: Դավիթ Տոնոյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի օժանդակությամբ իրականացվող զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ծրագիրը:

Նատալիա Վուտովան իր հերթին արժևորել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ գործակցության բարձր մակարդակը և վերահաստատել համագործակցային ծրագրերին և միջոցառումներին օժանդակելու ԵԽ երևանյան գրասենյակի  հանձնառությունը