Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ



ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋԳլխավոր ռազմական տեսչության ստուգումներին ընդառաջ 3-րդ զորամիավորումում ընթանում են նախապատրաստական պարապմունքները։ Զորամասի ամբողջ անձնակազմի ընդգրկմամբ հունիսի 4-ին անցկացվեցին մարտավարաշարային պարապմունքներ։ Համաձայն տրված ազդանշանի՝ անձնակազմը դուրս բերվեց նստեցման շրջաններ։ Կատարվեց երթ։ Անձնակազմը գործողություններին տիրապետում էր լավ։ Բոլոր միջոցառումները կատարվեցին սահմանված ժամկետներում՝ կազմակերպված և բարձր որակով։ Ծավալվեցին կառավարման կետերը, անցկացվեցին գործնական պարապմունքներ ու մարզումներ։ Նմանատիպ պարապմունքները նպատակաուղղված են զարգացնելու անձնակազմի վարժվածությունը դաշտային պայմաններում մարտ վարելուն։ Վերջում ամփոփվեցին արդյունքները, լավագույնները խրախուսվեցին։ Անձնակազմի մարտական ոգին բարձր է, բարոյահոգեբանական վիճակը՝ կայուն։

 

3-րդ զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ #22 (1244) 06.06.2018 - 12.06.2018, Ազգային բանակ


07/06/2018