Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՆՎԱՃԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐ



ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՆՎԱՃԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՀՀ զինված ուժերի մարզիկ-զինծառայողների հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքական թիմը մայիսի 14-ից 20-ը մասնակցել է Մոսկվայում կայացած զինվորականների համաշխարհային ըմբշամարտի 33-րդ առաջնությանը, որը կազմակերպում է Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը (CISM):

Առաջնությանը, որին մասնակցել են նաև օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, հրավիրված էին 22 պետությունների 153 մարզիկներ: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էր 9 մարզիկ: Թիմի մարզիչն է ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն, հունա-հռոմեական ըմբշամարտի ՀՀ երիտասարդական թիմի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Առաջնությանը մասնակցած հայ մարզիկ-զինծառայողները նվաճել են 1 ոսկե (Ռուդիկ Մկրտչյան, 55 կգ քաշային կարգում), 1 արծաթե (Ասլան Պողոսյան, 67 կգ քաշային կարգում) և 3 բրոնզե մեդալներ (Արարատ Մանուչարյան՝ 60 կգ քաշային կարգում, Արմեն Հակոբյան` 72 կգ քաշային կարգում, Էդուարդ Սարգսյան` 82 կգ քաշային կարգում):

Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված 1-ին միջազգային կարգի մրցավար Գուրգեն Սահակյանն արժանացել է մրցաշարի լավագույն մրցավարի կոչմանը:

Խորագիր՝ Նորություններ


24/05/2018