Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ՝ ՀԱԳԵՑԱԾ ՕՐԱԿԱՐԳՈՎ
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ՝ ՀԱԳԵՑԱԾ ՕՐԱԿԱՐԳՈՎ

ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ՝ ՀԱԳԵՑԱԾ ՕՐԱԿԱՐԳՈՎԱյց առաջնագիծ, քննարկում Արցախի նախագահի նստավայրում, խորհրդակցություն պաշտպանության բանակի շտաբում, զորավարժությունների արդյունքների ամփոփում եւ հանդիպում «Ես եմ» ծրագրի առաջին զինվորների հետ. նորանշանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մայիսի 18-ից 19-ի աշխատանքային օրակարգն էր:

 

Նախիջեւանյան սահմանը՝ խոշորացույցի տակ

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի առաջին կանգառը Հայաստանի Հանրապետության հարավարևմտյան սահմանային հենակետում էր:  Տարածաշրջանային նշանակություն ունեցող նախիջևանյան ուղղության առանձնահատկություններին տեղում ծանոթանալու  համար ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ՝ ՀԱԳԵՑԱԾ ՕՐԱԿԱՐԳՈՎԴավիթ Տոնոյանին էր միացել նաեւ արտաքին գործերի  նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Երկու նախարարները դիտարկման տեղամասից մանրակրկիտ ուսումնասիրեցին հակառակորդի դիրքերը: Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Վ. Վարդանյանը ներկայացրեց  օպերատիվ իրավիճակը: Ասաց, որ գերիշխող դիրքում ենք, ինչի շնորհիվ էլ մեր զինծառայողների աչքից ոչինչ չի վրիպում: Հակառակորդը սահմանի այս հատվածում մշտապես ակտիվ է՝ հաճախ է կատարում ծավալուն ինժեներական աշխատանքներ, կենտրոնացնում ուժեր եւ միջոցներ, անցկացնում տարաբնույթ զորավարժություններ: Իսկ օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանում հայտարարեց, թե այստեղ տեղակայված հրթիռները կարող են խոցել հակառակորդի, ասել է թե՝ Հայաստանի ցանկացած թիրախ: Նախարար Տոնոյանը զորամիավորման հրամանատարությանը հանձնարարեց մշտապես լինել զգոն, չտրվել որեւէ սադրանքի, բայց եւ խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած արկածախնդրություն: Զոհրաբ Մնացականյանն էլ իր հերթին զինվորականներին վստահեցրեց՝ ադրբեջանական բանակի ամեն շարժ այսուհետ  լինելու է «դիվանագիտական խոշորացույցի տակ»: Նախարարներն  առաջնագծում շփվեցին նաեւ դիրքապահ զինծառայողների հետ, մաղթեցին անվտանգ ծառայություն, քաջառողջություն, կամք ու արիություն:

 

Պաշտպանության եւ ԱԳ նախարարները Արցախում

ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ՝ ՀԱԳԵՑԱԾ ՕՐԱԿԱՐԳՈՎԵրկու նախարարներն առաջնագծից ուղեւորվեցին Արցախի Հանրապետություն: Նրանց առաջին պաշտոնական այցն է: Երեկոյան նորանշանակ նախարարներին ընդունեց նախագահ Բակո Սահակյանը, շնորհավորեց եւ մաղթեց արդյունավետ աշխատանք: Այնուհետեւ Դավիթ Տոնոյանի հետ քննարկեց բանակաշինության ու գործակցության հարցեր: Հանդիպմանը ներկա էին նաեւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը:  Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպումից հետո ընդգծեց. «Արցախի հետ ռազմական փոխգործակցությունը ոչ միայն շարունակվելու է, այլեւ ամրապնդվելու, զարգանալու եւ հասնելու է  նոր ու բացառիկ մակարդակի: Զինված ուժերը ձեռնարկելու են բոլոր անհրաժեշտ միջոցները, որ բանակցային գործընթացում անհրաժեշտության դեպքում կարողանանք խոսել նաեւ ուժի դիրքերից»: Նախագահի հետ արտաքին հարցերը քննարկելուց հետո Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ Արցախն այսօր դիվանագիտական ճակատի ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ՝ ՀԱԳԵՑԱԾ ՕՐԱԿԱՐԳՈՎառաջնահերթությունների շարքում է. «Կա վտանգ, կա հակառակորդ, եւ մեր համախմբվածությունը, միասնականությունը առաջնային է: Սա բոլորիս հարցն է: Չափազանց կարեւոր է լինել Արցախում, զգալ այստեղ տիրող ոգին եւ այնուհետեւ  ստանձնել պատասխանատվություն»:

Բանակի շտաբում հրավիրված խորհրդակցության ժամանակ գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը նախարարներին ներկայացրեց հակամարտության գոտում օպերատիվ-մարտավարական իրադրությունն ու անդրադարձավ պաշտպանական համակարգի ամրապնդման  ուղղությամբ իրականացվող քայլերին:

 

Ամփոփվեցին  օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները

ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ՝ ՀԱԳԵՑԱԾ ՕՐԱԿԱՐԳՈՎՄայիսի 19-ին նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ- գնդապետ Մովսես Հակոբյանի և ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ մեկնեց Հադրութ: Այստեղ ամփոփվեցին  հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկում մարտական կրակի կիրառմամբ մայիսի 14-ից 19-ը անցկացված օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները:

ԶՈՒ առաջին բանակային զորամիավորման, ՊԲ հարավային ուղղությամբ գործող միավորման և ենթակա զորամասերի ներգրավմամբ անցկացված զորավարժության թեման էր՝ «Հակառակորդի հանկարծակի հարձակման հետմղումը, զորքերի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի, պաշտպանական օպերացիայի վարումը»: Մարտական կրակի կիրառմամբ զորավարժությունն անցկացվել էր երեք փուլով՝ ընդգրկելով նաև մարտավարական և բանակային ավիացիա:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց զորավարժությունների հաջող անցկացման կապակցությամբ եւ նշեց, որ դեռևս ըստ ուղղությունների ծանոթանում է իրավիճակին, սակայն առաջիկայում զինվորականներին հանգամանալից կներկայացնի իր և նոր կառավարության տեսլականը:

ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ՝ ՀԱԳԵՑԱԾ ՕՐԱԿԱՐԳՈՎՕրվա աշխատակարգի հրապարակումից հետո գլխավոր շտաբի պետը ներածական խոսքում անդրադարձավ զորավարժության անցկացման առանձնահատկություններին ու նպատակներին: Ասաց, որ, ընդհանուր առմամբ, գոհ է արձանագրված արդյունքներից: Այնուհետև համապարփակ զեկույցով հանդես եկավ  ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը: Նա շեշտեց, որ անցկացված զորավարժությունների համար ստեղծվել էր տարածաշրջանային հավանական զարգացումներին և զորքերի մարտական խնդիրներին համապատասխանող օպերատիվ-մարտավարական իրադրություն: Տիրան Խաչատրյանը մանրակրկիտ վերլուծեց զորավարժության առանձին դրվագներ, իսկ արձանագրված ձեռքբերումներից կարևորեց գումարտակների հրամանատարների՝ մարտը սեղմ ժամկետներում կազմակերպելու կարողությունը, նաև՝ անծանոթ տեղանքում և իրադրությունում արագ կողմնորոշվելու անձնակազմի ունակությունը: Գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը վերհանեց նաև նկատված բացթողումներն ու թերացումները, որոնք մանրամասն կվերլուծվեն առաջիկայում:

Արդյունքների ամփոփման ավարտին պատվոգրերով և նվերներով խրախուսվեցին զորավարժության մասնակից մի շարք զինծառայողներ:

 

Հանդիպում «Ես եմ» ծրագրի առաջին զինվորների հետ
«Աջ դարձ: Ձախ ուսն առաջ: Քայլով` մարշ»,-սահմանային զորամասի շարահրապարակում ուսումնական վաշտի հրամանատար, կապիտան Նարեկ Ղազարյանը վերջին ցուցումներն ու հրահանգներն է տալիս «Ես եմ» ծրագրի առաջին զինվորներին: Պատրաստվում են նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը: Մինչ զինվորները ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ՝ ՀԱԳԵՑԱԾ ՕՐԱԿԱՐԳՈՎկատարում են հրամանը, կապիտանը պատմում է. «Գիտեք՝ ինչ լավ տղաներ են. արդարացումներ չեն փնտրում, ձգտող են, ոգեւորությամբ են ուսումնասիրում  զենքերը, իրենց չեն խնայում, գիտակցում են սեփական ընտրության կարեւորությունը»: Նորից ընդհատում է խոսքը. «Գլուխը՝ ուղիղ, զգաստ»: Ոչ թե երկու, այլ երեք տարով ծառայության եկած Արամ Գալուստովը ապագա բժիշկ է, զորամասում՝ գնդացրորդի օգնական:  Ասում է՝ իր կյանքի կարեւոր քայլն արել է, իսկ «Ես եմ» ծրագրով ծառայելու պատճառները շատ են.  «Տնեցիներին հաճախ կտեսնեմ, ամսական 35 հազար դրամ աշխատավարձ  կստանամ, ծառայության ավարտին տրվող 5 միլիոն դրամով էլ ուզում եմ տուն գնել»: Նման մտադրություն ունի նաեւ Արամ Մարտիրոսյանը, բայց ծառայության այս տարբերակն ընտրել է ոչ միայն ընձեռված հնարավորությունների համար. «Երեք տարում բանակին ավելի մեծ օգուտ կտամ»: Հիմա ընկերներին է համոզում…

Եվ ահա «Ես եմ»-ցիներին ողջունում է նախարար Տոնոյանը: Հետաքրքրվում է՝ ի՞նչ խնդիրների են բախվել ծառայության չորս ամիսների ընթացքում, ի՞նչը հետագայում կարող է խանգարել  այս ծրագրով ծառայության զորակոչված տղաներին, կա՞ն արդյոք այնպիսիք, որ զղջում են իրենց ընտրության համար: Իսկ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հիշեցնում է, որ տղաները ցանկացած պահի կարող են հրաժարվել ծրագրից եւ շարունակել ծառայությունը, սակայն արդեն առանց «Ես եմ»-ով նախատեսված պայմանների: Այդպիսիք շարքում չկային: «Ոնց են ժրել, առնականացել, իսկական տղամարդ են դարձել»,-նայելով տղաների կուռ շարքերին՝ ասում է գլխավոր շտաբի պետը, որը երկրորդ անգամ էր հանդիպում նոր ծրագրով ծառայող տղաներին:

Շուտով զինվորներին կտրվի հասանելիք առաջին արձակուրդը, Դավիթ Տոնոյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են անցկացնելու: Տղաներից մեկն այգում ծնողներին է օգնելու, մյուսը՝ տեսակցելու է հարազատներին:

-Ընկերուհի ունե՞ս,-հարցնում է Դավիթ Տոնոյանը:

-Ճիշտ այդպես, պարոն նախարար,-զինվորի աչքերը փայլում են:

-Կսպասի, չմտածես- ոգեւորում է նախարարը:

Հրաժեշտից առաջ պաշտպանական գերատեսչության ղեկավարը խաղաղ ծառայություն, լավ տրամադրություն է մաղթում զինծառայողներին, շնորհակալություն հայտնում  ծառայության այս տարբերակն ընտրելու համար և ընդգծում՝ «Ես եմ»-ը զինված ուժերի համար կարևոր ծրագիր է:

Շուշան Ստեփանյան

Լուս.՝ Սիփան Գյուլումյանի