Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
1915-2018
1915-2018

1915-2018…2018 թ. ապրիլի 24-ի լուսաբացը  դու դիմավորեցիր զենքը ձեռքիդ, սահմանին։ Այգաբացը օրհնության պես իջնում էր լեռան լանջերին։ Դու նորից անցար Ցավի, Կարոտի, Վրեժի. Սիրո ճամփաներով՝ քայլ առ քայլ, պահ առ պահ, հույզ առ հույզ։ Իսկ այդ ժամանակ Երեւանում դեպի Ծիծեռնակաբերդ էր հոսում մարդկային հեղեղը։ Միլիոնավոր հայեր խնկարկում էին  միլիոնուկես զոհերի հիշատակը՝ կանգնեցնելով Ցավի, Կարոտի, Վրեժի, Սիրո ծաղկե հուշարձան։ Այդ ժամանակ դու հայրենի երկրի սահմանն էիր հսկում։ Դու կանգնած էիր զինավառ, հայրենապաշտ, հերոսական։ Դու մեր հույսերի, մեր հավատի մունետիկն էիր, դու մեր հոշոտված, անթաղ մեռելների, մեր միլիոնուկես անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող կամքն էիր՝ աշխարհին ի տես։