Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄԳնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկում, սպառազինության և ռազմական տեխնիկայի ամառային շահագործման ռեժիմի նախապատրաստման շրջանակներում, կայացավ ցուցադրական պարապմունք, որին մասնակցեցին զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների սպառազինության և նյութատեխնիկական ապահովման գծով պատասխանատու սպաները:

Նպատակը պաշտպանության նախարարի հրամանով հաստատված սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկման պլանավորման և իրականացման կանոնակարգին ևս մեկ անգամ ծանոթանալն էր, սպառազինության և ռազմական տեխնիկայի ամառային շահագործման ռեժիմի փոխադրման աշխատանքների գործնական ցուցադրություն կազմակերպելը, մասնակից սպաներին մշակվող փաստաթղթերի լրացման կարգին ծանոթացնելը:

Որպես ուսուցանողներ հանդես եկան զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Գրիգոր Թորոսյանը, զորամասերի սպառազինության գծով պատասխանատու սպաներ:

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄԶինծառայողներին ներկայացվեցին անվտանգության պահանջները սպառազինությունն սպասարկելիս, ինչպես նաև` սպառազինության կազմաքանդման, նորոգման, հավաքման ժամանակ ամառային շահագործման ռեժիմի պայմաններում ավտոմոբիլային տեխնիկայի, սպառազինության շահագործման առանձնահատկությունները, ռազմատեխնիկական ունեցվածքի ապահովման կազմակերպումը և այլն:

Ցուցադրական պարապմունքի ավարտին զորամիավորման սպառազինության պետ, գնդապետ Գ. Թորոսյանը վստահեցրեց, որ ենթակա զորամասերի հրամանատարների սպառազինության և նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալներն ու տեխնիկական ծառայությունների պետերը տեղերում բարձր մակարդակով են իրականացնում սպառազինության և ռազմական տեխնիկայի ամառային շահագործման ռեժիմի անցման աշխատանքները:

Խորագիր՝ #16 (1238) 25.04.2018 - 01.05.2018, Ազգային բանակ


26/04/2018