Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

 

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԱպրիլի 3-ից 7-ը 5-րդ զորամիավորումում հրամանատար, գեներալ-մայոր Ա. Դավթյանի ղեկավարությամբ անցկացվեցին ենթակա զորամասերի հրամանա¬տարների և նրանց տեղակալներ հետ հրամանատարական հավաքներ:

Հավաքները սկսվեցին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Դավթյանի դասա¬խոսությամբ, որը մանրամասնորեն ներկայացրեց տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական վիճակը, դրանից բխող հնարավոր զարգացումները և այդ ենթատեքստում 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերի առաջնահերթ խնդիրները և ներկայացվող պահանջները:

Հաջորդ հինգ օրերի ընթացքում զորամիավորման հրամանատարի տեղակալները և ծառայության պետերը հիմնականում գործնական պարապմունքների ձևով ուսուցանվողներին էին փոխանցում արդի պայմաններում մարտական հերթապահության, թիկունքային ապահովման, մարտական դիրքերի ինժեներական կահավորման, տեխնիկական պատրաստության, բարոյա¬հոգեբանական կայուն վիճակի ապահովման առավել արդյունավետ կազմա¬կերպման ձևերն ու առաջավոր փորձը:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԱմփոփելով արդյունքները` գեներալ-մայոր Ա. Դավթյանը նշեց, որ ցուցանիշների վերլուծությունից պարզ է դառնում, որ յուրաքանչյուր նմանատիպ հավաքներից հետո առկա է պատրաստվածության նոր մակարդակ: Շնորհակալություն հայտնելով բարձր ցուցանիշներ արձանագրած սպաներին` նա հորդորեց չբավարարվել ձեռք բերվածով:

Նշենք, որ հավաքների ընթացքում ստուգարքներից գերազանց գնահա¬տականներ ստացան գնդապետներ Արտակ Տոնոյանը, Վահե Ավագյանը, փոխգնդապետներ Գուրգեն Դալլաքյանը և Վլադիմիր Գզողյանը:

5-րդ զորմիավորման թղթակցական կետ