Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԻԲԵՌՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ԴՐԱՆՑ ԴԵՄ
ԿԻԲԵՌՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ԴՐԱՆՑ ԴԵՄ

ԿԻԲԵՌՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ԴՐԱՆՑ ԴԵՄՍեմինարին մասնակցում էին նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումների մասնագետները։

Սեմինարը բացեց Հայաստանում եւ Վրաստանում ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը, որն իր խոսքում կարեւորեց կիբեռանվտանգության ապահովումը փաստացի պատերազմի մեջ գտնվող Հայաստանի համար: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկիրը գնալով ավելի հաճախ է հայտնվում հանցավոր կիբեռխմբավորումների կիզակետում՝ ՀՀ ուժային կառույցները եւ կրիտիկական ենթակառուցվածքները շահագործող ընկերությունները պետք է միշտ պատրաստ լինեն դիմագրավելու կիբեռգրոհներին»,- ասաց նա։

«Կիբեռպատերազմ. երբ փողը պատճառ չէ» թեմայով զեկուցման հանդես եկավ «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության նախավաճառքային աջակցության բաժնի ղեկավար Բուլատ Սիրաեւը, նախավաճառքային աջակցության խմբի ղեկավար Եվգենի Բուդարինն էլ ներկայացրեց «Արդյունավետ հակազդեցություն ժամանակակից գրոհներին. «Կասպերսկի Լաբորատորիայի» լուծումները» թեման։

Սեմինարի ավարտին «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության ներկայացուցիչները կազմակերպել էին խաղ-նմանակում «Ինտերակտիվ կիբեռնմանակում ուժային կառույցների համար» թեմայով։ Ըստ սցենարի՝ պետք էր դիմագրավել ենթադրյալ կիբեռհանցագործների հարձակմանը, գտնել եւ «տեղայնացնել» ներդրված վնասատու ծրագրերը, մաքրել համակարգը դրանցից, որից հետո ամբողջությամբ ստանձնել համակարգի ղեկավարումը եւ համակարգի ճիշտ ու արդյունավետ ղեկավարման միջոցով ստանալ շահույթ։ Անզիջում պայքարի ընթացքում, երբ հերթական խնդիրը լուծելուց հետո փոխվում էր առաջատարը, հաղթանակ տոնեցին եւ մրցանակային գավաթն ստացան ՀՀ ԶՈՒ կապի եւ ԱԿՀ վարչության զինծառայողները։

Ամփոփիչ խոսքում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը հույս հայտնեց, որ ստացած գիտելիքները մասնակիցները հաջողությամբ կկիրառեն իրենց առօրյա աշխատանքում։