Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՐՁԱԳԱՆՔ. ՌՈՒՍ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆՔՈՒՄ
ԱՐՁԱԳԱՆՔ. ՌՈՒՍ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆՔՈՒՄ

ԱՐՁԱԳԱՆՔ. ՌՈՒՍ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆՔՈՒՄՎերջերս «Հայ զինվոր» թերթի լուսանկարիչ Արեգ Վարդանյանը «Էրեբունի» ավիացիոն բազայում էր: Գնացել էր հետեւելու ռուսական «Ստրիժի» խմբի բարձրագույն պիլոտաժի հնարքների  կատարմանը: Խումբն առաջին անգամ էր Երեւանում: Եվ ահա հայկական երկնքում մեկնարկում է «Բարեկամություն-2018» միջոցառումը: Օդ են բարձրանում չորրորդ սերնդի «ՄիԳ-29» կործանիչները: Օդաչուները՝  խմբով և անհատական, ցուցադրում են իրենց ունակությունները, կատարում մեծ վարպետություն պահանջող «Տակառ», «Նեստերովի օղակ», «Պելենգ», «Բուրգ» հնարքները: Կործանիչների միջեւ բարձրության տարբերությունը երբեմն մեկ մետր է, իսկ հեռավորությունը` ընդամենը երեք: Իսկ երբեմն էլ այնպիսի տպավորություն է, թե ինքնաթիռների միջեւ ամենեւին էլ տարածություն չկա:

Մեր լուսանկարիչը որսում է ուշագրավ դրվագները: Եվ հանկարծ ֆոտոխցիկի օբյեկտիվի մեջ նկատում է ուղղահայաց սլացող  կործանիչների ճանապարհը հանդարտ երիզող, թեւերը լայնատարած  բացած մի արագիլ: Լուսանկարը դարձավ մեր թերթի ֆեյսբուքյան էջի վերջին շաբաթվա ամենադիտվածը,  արժանացավ բազում հավանումների եւ մեկնաբանությունների: Արձագանքեցին անգամ բոլորին զարմացրած ռուս օդաչուները:  Նիկ Սուրկով.  «Êëàññíîå ôîòî!!! Àâòîðó îãðîìíûé ïðèâåò è óâàæåíèå çà ïðîôåññèîíàëèçì!!! Ñïàñèáî, äåéñòâèòåëüíî ïðîôè!!!»: Սերգեյ Սվոբոդին.  «Óíèñîí ëó÷øåé ãðóïïå íà çåìëå!!!» : Մեր էջի մշտական հետեւորդներն էլ նշում են. «Այսպիսի բան չէի տեսել, ապրե՛ս, Արեգ ջան», «Միայն բանակի թերթի լուսանկարիչը կարող է նման  կադր բռնացնել»:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»