Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 2018Թ. ԾՐԱԳԻՐԸ
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 2018Թ. ԾՐԱԳԻՐԸ

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 2018Թ. ԾՐԱԳԻՐԸՄարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և ՀՀում Ֆրանսիայի ռազմական կցորդ, գնդապետ Օլիվիեր Մադյոն ստորագրել են պաշտպանության բնագավառում հայֆրանսիական երկկողմ համագործակցության 2018թ. ծրագիրը: Այն նախատեսում է ռազմական կրթության, վերապատրաստումների, ֆրանսերեն լեզվի պատրաստության, ինչպես նաև ռազմաբժշկության, կիբերանվտանգության, ինժեներական և այլ ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերի իրականացում Հայաստանում և Ֆրանսիայում:

Հանդիպման ընթացքում նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղապահության բնագավառում համագործակցության խորացման ուղղությամբ: