Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ
ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ

ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱԶինվորի մայրեր… Ձեր ամեն օրը կարոտ է եւ սպասում… 

Ձեր մտքերի առանցքում մշտապես ծառայող որդին է…

Ու թե զանգում է, ամեն նյարդով փորձում եք որսալ նրա ձայնի յուրաքանչյուր ելեւէջը, փորձելով հասկանալ` տխուր է, ուրախ, մտահոգ…

Ու ծնողի հոգին բերկրանքով է լցվում, երբ հեռախոսի մյուս ծայրին հնչում է` ամեն ինչ լավ է, մա՛մ ջան, չմտածես:

Սիրելի, շա~տ սիրելի զինվորի մայրեր… «Հայ զինվորը» տոնական այս մեկամսյակի առիթով որոշեց գեղեցիկ անակնկալ մատուցել ձեզ` լուսանկարային ռեպորտաժի միջոցով ներկայացնելով ակնթարթներ ձեր որդիների ծառայողական առօրյայից: «Հայ զինվորը» ձեր զավակների կողքին է եղել մշտապես` հավաքակայան մտնելու առաջին իսկ պահից մինչեւ զորամասեր, դիրքերից մինչեւ վերադարձ հարազատ օջախներ…

 ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ