Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵԿ ՕՐ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
ՄԵԿ ՕՐ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

ՄԵԿ ՕՐ ԶՈՐԱՄԱՍՈՒՄՀանրակրթական ուսումնական հաստատությունների հետ հաստատված համատեղ պլանի համաձայն` Նուբարաշենի թիվ 175 հիմնական դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները մարտի 2-ին մասնակցեցին «Մեկ օր զորամասում» խորագիրը կրող պարապմունքներին:

Նախատեսված էր անցկացնել թվով  վեց պարապմունք տարբեր առարկաներից, ու դրանք ավելի հագեցած դարձնելու համար կազմավորվել էին ուսումնական կետեր:

Առավել բարձր մակարդակով անցկացվեցին կրակային, ինժեներական եւ կապի պատրաստության պարապմունքները. զգացվում էր, որ ապագա զինվորները ունեն սովորելու մեծ ցանկություն եւ նաեւ գիտակցում, որ մոտ ապագայում իրենց է վերապահվելու հայրենիքի պաշտպանի սուրբ գործը:

ՄԵԿ ՕՐ ԶՈՐԱՄԱՍՈՒՄԱվարտին թիվ 175 դպրոցի զինղեկ, պահեստազորի գնդապետ Լ. Արզումանյանը շնորհակալություն հայտնեց զորամասի հրամանատարությանը՝ պարապմունքները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում պարապմունքներ անցկացնել նաեւ դաշտային պայմաններում:

Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Մուսայելյանը հավաստիացրեց, որ զորամասի հրամանատարությունը միշտ պատրաստ է պատշաճ մակարդակով իրականացնելու բոլոր համատեղ պլանավորված միջոցառումները:

 5-րդ զորամիավորման թղթակցական կետ