Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ԵՐԴՎԵԼ ԵՆ ԴԱՌՆԱԼ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԻ ԶԻՆՎՈՐԸ



ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ԵՐԴՎԵԼ ԵՆ ԴԱՌՆԱԼ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԻ ԶԻՆՎՈՐԸՀայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ մարտի 5-ին Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղկեպսակ դրել Սպարապետի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Նախագահը պանթեոնում նաև ծաղիկներ է խոնարհել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին, որից հետո ներկա է գտնվել Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ անցկացվող պատանի երկրապահների օրհնության կարգին: Դրան հաջորդել է Ծիծեռնակաբերդի բարձունքում պատանի երկրապահների հանդիսավոր երդման արարողությունը;

Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալլեյտենանտ Մանվել Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և բարձրաստիճան այլ անձինք:

Ընթերցվել է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձը «Պատանի երկրապահ» կառույցի նորագիր անդամների հանդիսավոր երդման կապակցությամբ:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ԵՐԴՎԵԼ ԵՆ ԴԱՌՆԱԼ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԻ ԶԻՆՎՈՐԸ«Արդեն ավանդական դարձած այս արարողությունը պատանի երկրապահ դառնալու խորհրդանշական մկրտություն է: Այսօրվանից դուք հայրենիքի պաշտպանությանը նվիրված վաղվա մեր քաղաքացիներն եք: Այս արարողությունը տեղի է ունենում մարտի 5-ին՝ Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան խորհրդանշական օրը: Հավատում եմ, որ դուք հավատարմորեն շարունակելու եք Սպարապետի հայրենասիրական մեծ գործը և Երկրապահ կամավորականների միության բարի ավանդույթները»,-ասված է ուղերձում:

Շնորհավորելով ներկաներին Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա և պատանի երկրապահների հանդիսավոր երդման կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել երկրապահ կամավորականների ծավալած գործունեությունը՝ ինչպես Սպարապետի հիշատակը վառ պահելու, այնպես էլ նրա հայրենասիրական գաղափարներով նոր սերնդին դաստիարակելու գործում:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ԵՐԴՎԵԼ ԵՆ ԴԱՌՆԱԼ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԻ ԶԻՆՎՈՐԸ«Վազգեն Սարգսյանը բացառիկ ավանդ ունեցավ ոչ միայն արցախահայության ինքնապաշտպանության կազմակերպման և մարտական գործողությունների փայլուն վարման ասպարեզում, այլև իր գործունեությամբ ու նվիրումով օրինակ ու չափորոշիչ դարձավ բոլորի համար: Իր ապրած կյանքով նա հստակ ցուցադրեց ոչ միայն հայ կամավորականի, զինվորի ու հրամանատարի, այլև ռազմական ու պետական գործչի օրինակելի կերպարը: Եվ պատահական չէ, որ պատանի երկրապահների նոր սերունդը հանդիսավոր երդում է ընդունում այս նվիրական վայրում և այս նվիրական օրը»,- նշել է Վիգեն Սարգսյանը:

Միջոցառումը եզրափակվել է ցուցադրական ելույթներով և երկրապահ կամավորականների հանդիսավոր քայլերթով:

Խորագիր՝ Նորություններ


06/03/2018